ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը՝ «Ռոբերտ Շուման» ինստիտուտում

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը՝ «Ռոբերտ Շուման» ինստիտուտում
30.01.2014 | 11:49

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները հունվարի 20-24-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել են «Ռոբերտ Շուման» ինստիտուտի կազմակերպած 3 մասից բաղկացած «Երիտասարդ առաջնորդներ 2013-2014» խորագրով ծրագրին, որն իրականացվում էր «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամի հետ համատեղ:

Երիտասարդական այս հավաքին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցեգովինայի 14 քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դասախոսում և իրենց փորձը երիտասարդներին ներկայացնում էին հայտնի պետական և քաղաքական գործիչներ։ Նրանցից շատերը ՙԵրիտասարդ առաջնորդներ՚ ծրագրի նախկին մասնակիցներ էին:

ՀՀԿ ԵԿ անդամ Լիլիթ Բեգլարյանի կարծիքով՝ «Ռոբերտ Շուման» ինստիտուտի կազմակերպած «Երիտասարդ առաջնորդներ» դասընթացը հսկայական փորձ է հաղորդում երիտասարդ քաղաքական գործչին։ «Հնարավորություն է ընձեռվում շփվել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, ունենալ քննարկումներ, ինչը բարձրացնում է հետագա կուսակցական և մասնագիտական աշխատանքի արդյունավետությունը»,- ասում է Լիլիթ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ դասընթացի 3-րդ մասում երիտասարդները քննարկում էին տնտեսական և սոցիալական հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել երիտասարդության շրջանում գործազրկության խնդրին, կենսաթոշակային համակարգին, երիտասարդներին ընձեռված հնարավորություններին, կրթական, առողջապահական ոլորտներին։ Յուրաքանչյուր երկրի պատվիրակ շնորհանդեսի տեսքով ներկայացնում էր սոցիալ-տնտեսական ոլորտներում իր երկրում տեղի ունեցող իրադարձությունները։

«Երիտասարդ առաջնորդներ» դասընթացը հաջող ավարտելով՝ մասնակիցները ստացան վկայականներ և քաղաքական կրթության անձնագրեր:

«Ռոբերտ Շուման» ինստիտուտի հետ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համագործակցությունը շարունակական է:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Դիտվել է՝ 2050

Մեկնաբանություններ